ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐ

Օնլայն գնումները Ձեր կամ Ձեր նշած անձանց կողմից Երևանում ստանալու համար հարկավոր է կատարել ընդամենը 3 քայլ

1

Գրանցվե'ք եվ անվճար ստացե'ք առաքման հասցեներ ԱՄՆ-ում, ՌԴ-ում եւ Մեծ Բրիտանիայում

Օնլայն գնումների առաքման Ձեր ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հասցեները գտնվում են նահանգներում, որտեղ գնումներ կատարելիս հավելյար հարկեր չեն գանձվում

2

ՕԳՏԱԳՈՐԾԵ'Ք ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԿԱՅՔԵՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼԻՍ

Դուք կարող եք գնումներ կատարել ցանկացած օնլայն խանութից և օգտագործել Ձեր անհատական հասցեն որպես առաքման հասցե։ Երբ Ձեր պատվերը հասնի տվյալ հասցե, Դուք հնարավորություն կունենաք հետևել դեպի Երևան առաքման ընթացքին կայքի "Իմ Էջը" բաժնից։

3

ՍՏԱՑԵ'Ք ՁԵՐ ԳՆՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ 7 (ԱՄՆ ԵՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ), 5-10 (ՌԴ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի Ձեր հասցեներից դեպի Երևան առաքման ընթացքը տևում է 7 աշխատանքային օր, իսկ ՌԴ-ից՝ 5-10: Բեռնափոխադրման վճարումը կատարելու և պատվերը վերցնելու համար անհրաժեշտ է այցելել մեր գրասենյակ կամ պատվիրել "Առաքում տուն" առաքման ծառայություն։

ԳՆԱՑՈՒՑԱԿ

ԱՄՆ


1կգ՝ 6000 դրամ (օդային առաքում)
7 աշխատանքային օր
Նվազագույնը մինչև 1/3կգ՝ 2000 դրամ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

1կգ՝ 2000 դրամ (օդային առաքում)
5 աշխատանքային օր
Նվազագույնը մինչև 1կգ՝ 2000 դրամ

1կգ՝ 1000 դրամ (վերգետնյա առաքում)
10 աշխատանքային օր
Նվազագույնը մինչև 10կգ՝ 10000 դրամ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ


1կգ՝ 6000 դրամ (օդային առաքում)
7 աշխատանքային օր
Նվազագույնը մինչև 1/3կգ՝ 2000 դրամ

ՔԱՇԻ ՀԱՇՎԱՐԿ

- Բեռնափոխադրման արժեքը կախված է բեռի փաստացի և ծավալային քաշից, որոնցից հաշվի է առնվում առավելագույնը
(բացառությամբ ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից առաքումների՝ այդ դեպքում հաշվարկվում է միայն իրական քաշը):

- Ծավալային քաշի հաշվարկի միջազգային բանաձևն է՝ Երկարություն X Լայնություն X Բարձրություն / 6000(սմ/կգ)

- Հաշվարկը կատարվում է գրամներով:

-Եթե Դուք ունեք մեկից ավելի ապրանք միեւնույն պահեստից առաքված, յուրաքանչյուրն, օրինակ` 0.3կգ, 1.4կգ, 0.4կգ, ապա բեռնափոխադրման արժեքը հաշվարկվում է իրենց քաշերի ընդհանուր գումարից, այսինքն` 2.1 կգ-ից:

- Սակագինը հաշվարկելու համար կարող եք օգտվել մեր հաշվիչից:

THE CUSTOMS LAW

Մինչեվ 30 կգ քաշ եվ 200,000 դրամ մաքսային արժեք ունեցող ապրանքների մաքսազերծումից ազատվելու մասին ՀՀ Մաքսային օրենքը

ԵՏՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման սահմանափակումների մասին ԵՏՄ համաձայնագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Միջազգային Բեռնափոխադրման Պայմանագիր