
Այսուհետ ստացե՛ք Ձեր պատվերը Ձեզ հարմար վայրից
Rostelecom Armenia-ն և ONEX-ը սկիզբ են դնում նոր համագործակցության:
Այսուհետ ստացե՛ք Ձեր պատվերները ինչպես ONEX-ի մասնաճյուղերից ՀՀ-ում եւ Արցախում (թվով 7),
այնպես էլ Rostelecom Armenia-ի (թվով 6)՝ Ձեզ մոտ գտնվող մասնաճյուղից:
ՀԱՍՑԵՆԵՐ
Քաղաք | Ստացման Վայր | Հասցե |
---|---|---|
Երևան | Onex | Կենտրոն, Ցիտադել բիզնես կենտրոն |
Երևան | Rostelecom | Աջափնյակ, Մարգարյան փող., 14/8 |
Երևան | Rostelecom | Մալաթիա-Սեբաստիա, Մալաթիա փող., 86/1 |
Երևան | Rostelecom | Ավան, Խուդյակով փող., 220/10 շենք |
Երևան | Rostelecom | Էրեբունի, Էրեբունու փող., 20/52 շենք |
Ստեփանակերտ | Onex | Ազատամարտիկների 27, «Եվրոպա» հ/յ, 2-րդ հարկ |
Գյումրի | Onex | Գայի փ 1, Գյումրի Տեխնոլոգիական Կենտրոն (մուտքը D-Link-ի կողմից) |
Հրազդան | Onex | Սպանդարյան 6 շենք |
Գավառ | Onex | Գրիգոր Լուսավորիչ 20/1 |
Վանաձոր | Onex | Տիգրան Մեծի պող., 18 |
Եղեգնաձոր | Onex | Նարեկացու փողոց 6/4 |
Աբովյան | Rostelecom | Հատիսի փող., 1/6 շենք |
Կապան | Rostelecom | Շահումյան փող., 3-4/1 շենք |
Անհրաժեշտ է ONEX-ի Ձեր անձնական էջի «Կարգավորումներ» բաժնից պատվերը ստացողի համար մեկ անգամ ընտրել ստացման առավել հարմար վայրը: Այն հետագա պատվերների համար կարող եք փոփոխել:

Ձեր պատվերը Հայաստան հասնելուց հետո ԱՆՎՃԱՐ կտեղափոխվի Ձեր նշած վայր և պատրաստ կլինի ստացման՝
Երևանում - հաջորդ աշխ. օրը,
Արցախում և ՀՀ մարզերում - 1-2 օրվա ընթացքում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Պատվերի ստացման վայրն անհրաժեշտ է ընտրել նախքան այն կհասնի Հայաստան: Հայաստան հասնելու պահին հիմք է ընդունվելու ընտրված ընթացիկ տարբերակը և այն տվյալ պատվերի համար փոփոխել հնարավոր չէ:
2. Պատվերը հնարավոր է ստանալ այն պահից սկսած, երբ համապատասխան տողում նշված կլինի «Պատրաստ է ստացման»:

3. Դեպի ՀՀ ONEX-ի առաքման դիմաց վճարումները Rostelecom Armenia-ի մասնաճյուղից ստանալիս կարող եք կատարել EasyPay տերմինալների միջոցով: Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել բեռը ստացողի անհատական ARM կոդը, որից հետո տերմինալի էկրանին կերևա վճարման ենթակա գումարը:
4. «Առաքում տուն» ծառայությունը հասանելի կլինի միայն «Ցիտադել» մասնաճյուղում գտնվող պատվերների համար:
Համագործակցության հաջորդ փուլում կներգրավեն նաև Rostelecom Armenia-ի նոր մասնաճյուղեր ևս, այս կերպ նպատակ ունենալով լինել առավել մոտ մեր օգտատերերին և պատվերների ստացման գործընթացում խուսափել ավելորդ հերթերից: