Հաճախակի տրվող հարցեր
Առաքանիները «Onex Ցիտադել», «Onex Արաբկիր», «Onex Էրեբունի», «Onex Շենգավիթ» և «Onex Մալաթիա» ստացման վայրերի Smart Wall-ից հնարավոր է ստանալ՝
Երկ - Շբթ՝ 09:00-21:00, Կիր՝ 12:00-18:00:
Ըստ մաքսային օրենքի՝
1․ Եթե ֆիզիկական անձի անունով ՀՀ ժամանած յուրաքանչյուր առաքանու արժեքը չի գերազանցում 200 եվրոն և քաշը չի գերազանցում 31 կգ-ը, ապա մաքսային վճար չի առաջանում։
2․ Եթե ներմուծվող առաքանու քաշը չի գերազանցում 31 կգ-ը, իսկ արժեքը գերազանցում է 200 եվրոն, ապա սահմանվում է 15% մաքսային վճար՝ 200 եվրոն գերազանցող մասի համար։
3․ Եթե առաքանու քաշը գերազանցում է 31 կգ-ը, ապա առաջանում է մաքսային վճար՝ առաքանու ամբողջ արժեքի 15%-ի չափով կամ 31կգ-ը գերազանցող յուրաքանչյուր կգ-ը 2 եվրո հաշվարկվելով։
Մաքսավճարը վճարվում է առաքանու ՀՀ հասնելուց հետո:
ONEX-ի համակարգում նախապես անհրաժեշտ է հայտարարագրել առաքանու գինը: Մաքսատանը զննման ընթացքում, եթե մաքսավորների համար այլ հարցեր չեն առաջանում, ապա առաքանին տրամադրվում է մեզ ու փոխադրվում հաճախորդի հիմնական ստացման վայր։
Մաքսավճարը հնարավոր է վճարել՝
1․օնլայն՝ անմիջապես Ձեր ONEX-ի անձնական էջից, «Վճարել» կոճակի միջոցով,
2․«ԻզիՓեյ» համակարգի միջոցով,
3․այցելել բանկ, կատարել վճարումը և տրամադրել մեզ վճարման կտրոնը:
Այո՛, առաքում լոքեր ծառայությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է առաքանին լոքերից ստանալ տեղադրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամկետը լրանալուց հետո այն ետ կուղարկվի Ձեր հիմնական ստացման վայր, և Ձեր հաշվից կգանձվի 500 դրամ։
Եթե պատվերը գրանցելիս նշել եք MT կոդ, սակայն վաճառող կայքի կողմից փաթեթի label-ի վրա չի նշվել այն, ապա առաքանին պահեստում մուտքագրվում է նույնականացման խնդրով և տեղափոխվում օդային տարբերակով։
Այո՛, եթե առաքանին պատվիրվել է օդային եղանակով, բայց ցանկանում եք, որ այն ժամանի ծովային առաքմամբ, ապա, անհրաժեշտ է, մինչ առաքանու արտասահմանյան պահեստ մուտք գործելը`
1․ առաքանու բեռնակրման համարը ավելացնել որպես սպասվող առաքանի,
2․ ընտրել Ձեր նախընտրած առաքման եղանակը։ Արտասահմանյան պահեստ մուտք գործելուց հետո առաքանին ուղարկվում է ՀՀ ընտրված առաքման եղանակով։
Առաքանիները մշտապես լոքերից ստանալու համար անհրաժեշտ է, որպես հիմնական ստացման վայր, ընտրել լոքերը։ ՀՀ հասնելուց հետո ավտոմատ կերպով առաքանի(եր)ը կուղարկվի լոքեր:
Հիմնական ստացման վայրը լոքեր դարձնել հնարավոր է վեբ և մոբայլ հավելվածներով, եթե ՀՀ-ում պատրաստ ստացման կարգավիճակով առաքանի առկա չէ։
Անհրաժեշտ է ակտիվացնել «Առաքում տուն» նախապատվեր ծառայությունը ONEX-ի Ձեր անձնական էջի «Կարգավորումներ» բաժնից ։
Առաքանու ՀՀ ժամանելուն պես անհրաժեշտ Է հաստատել «Առաքում տուն» ծառայության հայտը:
ONEX PRIME MEMBER հատուկ կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է նախորդ 1 տարվա ընթացքում ունենալ 100 կամ ավել ընդունված պատվեր։ Պատվերների քանակի հաշվարկը կատարվում է յուրանքանչյուր ամսվա սկիզբ։
Կարգավիճակը տրամադրվում է անվճար և 1 տարով: