🎉 Գարնանային մեծ զեղչեր ԱՄՆ և Չինաստան ուղղությունների համար🤩 Մանրամասներ

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք փորձում ենք ապահովել տեղեկատվության անվտանգության առավելագույն մակարդակը, որը կարող է օգտագործվել ուղղակի կամ անուղղակի կերպով անձի ինքնությունը նույնականացնելու համար: Անձնական տվյալների սույն Գաղտնիության Քաղաքականությունը (այսուհետ՝ Գաղտնիության Քաղաքականություն) վերաբերում է այն տեղեկատվությանը, որը ONEX կայքը (այսուհետ՝ ONEX.AM), որը գտնվում է https://onex.am/ դոմեյն անունով (ինչպես նաև դրա ենթադոմեյնները), կարող է ստանալ Օգտատիրոջ մասին՝ https://onex.am/ (ինչպես նաև դրա ենթադոմեյնները) կայքը, դրա ծրագրերն ու պրոդուկտներն օգտագործելիս: Եթե դուք համաձայն չեք պահպանել սույն Գաղտնիության Քաղաքականության բոլոր պայմանները, մի օգտվեք Ծառայությունից:

1. Հիմնական հասկացությունները

1.1 Սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1.1.1. ONEX.AM՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գործող իրավաբանական անձ, որը կառավարում է կայքը, համակարգում և մշակում է անձնական տվյալները, որոշում է անձնական տվյալների մշակման նպատակները, մշակման ենթակա անձնական տվյալների կազմը, անձնական տվյալների հետ կատարված գործողությունները,

1.1.2. Անձնական տվյալ`կոնկրետ կամ ճանաչելի ֆիզիկական անձին (անձնական տվյալների սուբյեկտ) վերաբերող ցանկացած տեղեկություն, ներառյալ (բայց ոչ սահմանափակված) անունը, կոնտակտային տվյալները և առցանց նույնականացուցիչները․

1.1.3. Անձնական տվյալների մշակում` ավտոմատացված միջոցներ կիրառելու կամ առանց դրանց կիրառելու եղանակով, գործող օրենսդրությանը համապատասխան իրականացված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ՝ ներառյալ անձնական տվյալները հավաքելը, գրառելը, համակարգելը, կազմակերպելը , պահպանելը, ուղղելը (թարմացնելը, վերափոխելը), հեռացնելը, օգտագործելը, փոխանցելը (տարածելը, տրամարդելը, հասանելիությունը), ապանձնավորելը, ուղեփակելը, հեռացնելը, ոչնչացնելը․

1.1.4. Կայքի օգտատեր՝ (այսուհետ՝ «Օգտատեր») ինքնուրույն անհատ, ով հասանելիություն ունի Կայք համացանցի միջոցով և օգտագործում է այս Կայքն իր նպատակների համար․

1.1.5. Անձնական տվյալների ուղեփակում` անձնական տվյալները մշակելու հնարավորության ժամանակավոր կասեցում (բացառությամբ այն դեպքերի, երբ մշակումն անհրաժեշտ չէ անձնական տվյալները ճշտելու համար)․

1.1.6. Անձնական տվյալների ապանձնավորում` գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր չէ որոշել տվյալների պատկանելությունը կոնկրետ տվյալների սուբյեկտին՝առանց լրացուցիչ տեղեկություններ օգտագործելու.

1.1.7. Անձնական տվյալների գաղտնիությունը Օպերատորի կամ անձնական տվյալներին հասանելիություն ունեցող այլ անձի պատասխանատվությունն է կանխելու անձնական տվյալների տարածումը առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության կամ այլ իրավական հիմքերի:

1.1.8. «Մուտք և գաղտնաբառ»՝ բառերի, թվերի և նշանների եզակի համակցություն, որը թույլ է տալիս Օգտատիրոջը մուտք գործել և օգտվել Կայքի բոլոր գործառույթներից:

1.1.9. Cookie-ներ՝ վեբ սերվերի կողմից ուղարկված և օգտագործողի համակարգչում պահվող տվյալների փոքր ֆայլեր են, որոնք համապատասխան կայքի էջը բացելու յուրաքանչյուր HTTP հարցումով հաճախորդը կամ վեբ բրաուզերը ուղարկում է վեբ սերվերին:

1.1.10. IP-address ՝ հոսթի եզակի թվային հասցե է, որի միջոցով Օգտատերը մուտք է գործում Կայք:

2. Ընդհանուր դրույթներ

2.1. Օգտատիրոջ կողմից կայքի օգտագործումը նշանակում է սույն Գաղտնիության Քաղաքականության և Օգտատիրոջ անձնական տվյալների մշակման պայմանների ընդունում:

2.2. Գրանցվելով կայքում՝ Օգտատերը կամավոր և անվերապահորեն ընդունում է Օգտատիրոջ Համաձայնագրի պայմանները և դրույթները և կամավոր համաձայնում է իր անձնական տվյալների մշակմանը հետևյալ Գաղտնիության Քաղաքականության համաձայն: Օգտատերը տեղեկացված է և համաձայնում է, որ Կայքում էլեկտրոնային եղանակով տրված իր համաձայնությունը լիովին համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին: Եթե Օգտատերը համաձայն չէ Գաղտնիության Քաղաքականության պայմաններին, նա պետք է դադարեցնի կայքի օգտագործումը:

2.3. Կայքում գրանցվելիս պետք է հասկանալ, որ, Օգտատերը հավաստի տեղեկատվություն է տրամադրում իր մասին: Կայքի ադմինիստրացիան պարտավոր չէ ստուգել տրամադրված տեղեկատվության ճշգրտությունը:

2.4. Օգտատերերն իրավունք ունեն ցանկացած պահի խզել իրենց համաձայնությունը, որը չի ազդի մինչև խզումը եղած համաձայնության հիման վրա մշակման օրինականության վրա։

3. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԸ

3.1. Սույն Գաղտնիության Քաղաքականությունը տարածվում է միայն «www.onex.am» կայքի վրա: Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում և չի վերահսկում երրորդ կողմի կայքերը, որոնց Օգտատերը կարող է մուտք գործել այս կայքում առկա հղումներով:

3.2. Սույն Գաղտնիության Քաղաքականությունը սահմանում է Կայքի ադմինիստրացիայի պարտավորությունները՝ չհրապարակել անձնական տվյալները, որոնք տրամարդվում են Օգտատիրոջ կողմից Կայքի տարբեր հարցումների համար (օրինակ՝ կայքում գրանցվելիս, պատվեր կատարելիս, ծանուցումներին բաժանորդագրվելիս և այլն):

3.3.Սույն Գաղտնիության Քաղաքականության շրջանակներում մշակման համար թույլատրված անձնական տվյալները տրամադրվում են Օգտատիրոջ կողմից՝ լրացնելով Կայքի հատուկ դաշտերը և սովորաբար ներառում են հետևյալ տեղեկությունները․

3.3.1. Օգտատիրոջ անունը, ազգանունը,

3.3.2. Օգտատիրոջ հեռախոսահամարը,

3.3.3. էլ. փոստի հասցեն (էլ. փոստ) և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ այլ տվյալներ․

3.4. Կայքի ադմինիստրացիան միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու նաև այն անձնական տվյալները, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են Կայքի էջեր այցելելիս.

  • IP հասցե,
  • տեղեկատվություն cookie ֆայլերից,
  • բրաուզերի (կամ կայք մուտք գործող այլ ծրագրի) մասին տեղեկատվություն,
  • այցելած էջի հասցեներ,
  • ուղղորդող (նախորդ էջի հասցեն) և այլն.


4.ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

4.1. Օգտատիրոջ անձնական տվյալների մշակման նպատակն է Օգտատիրոջը հասանելիություն տրամադրել www.onex.am կայքում պարունակվող ծառայություններին, տեղեկատվությանը և/կամ նյութերին:

4.2 Օգտագործողի անձնական տվյալները Կայքի ադմինիստրացիայի կողմից կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով․

4.2.1. Կայքում գրանցված Օգտատիրոջ նույնականացումը հետագա վավերացման համար,

4.2.2. Օգտատիրոջը կայքի անհատականացված ռեսուրսների հասանելիության ապահովում

4.2.3. Օգտատիրոջ հետ հետադարձ կապի հաստատում, ներառյալ ծանուցումներ ուղարկելը, կայքի օգտագործման վերաբերյալ հարցումները և Օգտատիրոջ հայտերի մշակումը,

4.2.4. Օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալների ճշգրտության և ամբողջականության հաստատում,

4.2.5 Կայքի հատվածների օգտագործման համար հաշվի ստեղծում, եթե Օգտատերը համաձայնել է ստեղծել հաշիվ,

4.2.6. Օգտատիրոջն ուղարկված ծանուցումներ էլ.փոստի, SMS-ի կամ մեսենջերի միջոցով,

4.2.7. Օգտատիրոջն հաճախորդների արդյունավետ սպասարկման և տեխնիկական աջակցության տրամադրում կայքի օգտագործման հետ կապված խնդիրների դեպքում:

4.2.8. Կայքի անունից Օգտատիրոջը տրամադրել հատուկ առաջարկներ, նորություննեևր և այլ տեղեկատվություններ՝ իր համաձայնությամբ՝ հրաժարվելու հնարավորությամբ:

5. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

5.1. Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումն իրականացվում է առանց ժամկետի, սակայն չի կարող պահպանվել նշված նպատակների համար անհրաժեշտ ժամկետից ավելի երկար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

5.2. Օգտատիրոջ անձնական տվյալները կարող են փոխանցվել լիազորված պետական մարմիններին միայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով:

5.3. Անձնական տվյալների կորստի կամ բացահայտման դեպքում Կայքի ադմինիստրացիան ամհրաժեշտ միջոցներ կձեռնարկի տուժած օգտատերերին օրենքով նախատեսված դեպքերում ծանուցելու համար:

6. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1. Օգտատերերն իրավունք ունեն՝

• Պահանջելու հասանելիություն իրենց անձնական տվյալներին և տեղեկատվություն ստանալու իրենց անձնական տվյալների մշակման վերաբերյալ,

• Պահանջելու սխալ կամ թերի տվյալների ուղղում,

• Պահանջելու անձնական տվյալների հեռացում, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն մշակման համար,

• Որոշ դեպքերում առարկելու տվյալների մշակմանը

• Հնարավորության դեպքում պահանջելու տվյալների տեղափոխելիություն,

6.2. Օգտատերը պարտավորվում է․

6.2.1. • Տրամադրել ճիշտ և հավաստի տեղեկատվություն անձնական տվյալների մասին, որոնք անհրաժեշտ են Կայքի օգտագործման համար,

6.2.2. • Թարմացնել և լրացնել անձնական տվյալների մասին տրամադրված տեղեկատվությունը, եթե այդ տեղեկատվությունը փոփոխվի

6.3. Կայքի ադմինիստրացիան պարտավորվում է.

6.3.1. Օգտագործել ստացված տեղեկատվությունը բացառապես սույն Գաղտնիության Քաղաքականության 4-րդ կետում նշված նպատակների համար

6.3.2. Չբացահայտել Օգտատիրոջ անձնական տվյալները, բացառությամբ սույն Գաղտնիության Քաղաքականության 5.2 կետի:

6.3.3. • Արգելափակել համապատասխան Օգտատիրոջ հետ կապված անձնական տվյալները ստուգման ժամանակահատվածի համար՝ Օգտատիրոջ կամ նրա օրինական ներկայացուցչի կամ անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանության լիազոր մարմնի հայցի կամ բողոքարկման պահից՝ ոչ ճշգրիտ անձնական տվյալների կամ անօրինական գործողությունների հայտնաբերման դեպքում:

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Կայքի ադմինիստրացիան պատասխանատու է Օգտատիրոջ անձնական տվյալների նպատակային բացահայտման համար՝ համաձայն գործող օրենսդրության, բացառությամբ սույն Գաղտնիության քաղաքականության 5.2 և 7.2 կետերով նախատեսված դեպքերի,

7.2. Անձնական տվյալների կորստի կամ բացահայտման դեպքում Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում, եթե այդ գաղտնի տեղեկատվությունը,

7.2.1. Օգտագոտիրոջ կողմից ներառված է եղել անձնական տվյալների հանրայնորեն հասանելի աղբյուրներում մինչև դրա կորուստը կամ բացահայտումը,

7.2.2. Ստացվել է երրորդ անձից մինչև կայքի ադմինիստրացիայի կողմից այն ստանալը,

7.2.3. Ստացվել է երրորդ անձանց կողմից չարտոնված մուտքի միջոցով՝ չնայած Կայքի ադմինիստրացիայի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցներին,

7.2.4. Բացահայտվել է Օգտատիրոջ համաձայնությամբ.

7.3. Օգտատերը պատասխանատվություն է կրում գործող օրենսդրությանը համապատասխան տրամադրված Անձնական տվյալների օրինականության, ճշգրտության և հավաստիության համար:

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

8.1. Օգտատիրոջ և Կայքի ադմինիստրացիայի միջև հարաբերություններից ծագած վեճերի վերաբերյալ դատարան հայց ներկայացնելուց առաջ պարտադիր է համապատասխան պահանջ ներկայացնելը (գրավոր առաջարկ՝ վեճի կամավոր լուծման համար):

8.2. Օգտատերը կամ Կայքի ադմինիստրացիան պահանջը ստանալու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում պահանջը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է պահանջի քննարկման արդյունքների մասին:

8.3. Փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը հանձվում է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանների քննարկմանը։

8.4. Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը տարածվում է սույն Գաղտնիության քաղաքականության և Օգտագործողի և կայքի ադմինիստրացիայի միջև հարաբերությունների վրա:

9. Այլ պայմաններ

9.1. Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի առանց Օգտատիրոջ համաձայնության փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ՝ օրենսդրության փոփոխություններին կամ գործառնական կարիքներին համապատասխանելու համար:

9.2. Նոր Գաղտնիության Քաղաքականությունը ուժի մեջ է մտնում կայքում տեղադրվելու պահից սկսած, եթե այլ բան նախատեսված չէ Գաղտնիության Քաղաքականության նոր խմբագրմամբ:

9.3. Սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ բոլոր առաջարկները կամ հարցերը պետք է ուղարկվեն [email protected] էլ․ հասցեով:

9.4. Սույն Գաղտնիության Քաղաքականությունը տեղադրված է www.onex.am կայքում:

Ներբեռնե՛ք մեր հավելվածը

Onex Mobile App Onex Mobile App Onex Chrome Extension

Հետևեք մեզ

Onex Facebook Onex Instagram Onex Telegram Onex YouTube Onex LinkedIn Onex TikTok