ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Արտասահմանյան պահեստում բեռի ընդունում

  1.1 Օնէքսի բեռնափոխադրման կազմակերպման ծառայությունից օգտվելու համար Հաճախորդն իր բեռը պարտավոր է ուղարկել Օնէքսի արտասահմանյան պահեստի հասցեով:

  1.2 Բեռի վրա հասցեատեր բաժնում պետք է արտացոլվի Օնէքսի կողմից տրամադրված բոլոր տեղեկությունները, հակառակ դեպքում Օնէքսը պատասխանատվություն չի կրում բեռը պահեստում չընդունելու, ուշացումով նույնականացնելու, առաքումն ուշացնելու կամ չառաքելու համար։

  1.3 Բեռն ընդունված է համարվում այն ժամանակ, երբ պահեստում Օնէքսի աշխատակիցների կողմից Բեռն ընդունվում է, նույնականացվում և սքանավորման միջոցով մուտքագրվում է համակարգ:

  1.4 Բեռի ընդունումը կատարվում է այն փաստացի պահեստ առաքվելուց հետո 1(մեկ) աշխատանքային օրվա ընթացքում։

  1.5 Բեռի սքանավորման ու նույնականացման արդյունքում Հաճախորդի անձնական էջում կարտացոլվեն հետևյալ տեղեկությունները՝

  ա/ փոխադրման ընթացքին հետևելու համարը (Tracking Number),

  բ/ ստացողը ՀՀ-ում,

  գ/ առաքման և ստացման երկրները,

  դ/ առաքման եղանակը,

  ե/ ընդունման ամսաթիվը,

  զ/ իրական քաշը,

  է/ առաքման արժեքը:

2. Վերափաթեթավորում

  2․1 Այն դեպքում, երբ Բեռի փաստացի և/կամ ծավալային քաշի նվազեցման կամ համախմբման անհրաժեշտություն է առկա, Օնէքսն իր հայեցողությամբ իրավունք ունի Պահեստում վերափաթեթավորել Բեռը։ Վերափաթեթավորումը կատարվում է անվճար։

  2․2 Վերափաթեթավորում չի իրականացվում ԱՄՆ (ծովային) և ՌԴ պահեստներում։

3. Արգելված Բեռ

  3․1 Օնէքսը պարտավոր չէ կատարել այնպիսի Բեռների փոխադրման կազմակերպումը, որոնք Պահեստի գտնվելու վայրի պետության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է փոխադրել:

  3․2 Բեռնափոխադրման համար ընտրված եղանակից, ինչպես նաեւ պահեստի երկրից կախված արգելված համարվող իրերի ցանկը սահմանված է Հաճախորդի անձնական էջում՝ արտասահմանյան պահեստների հասցեներ բաժնում։

  3․3 Օնէքսի պահեստ արգելված բեռ ստանալու դեպքում, Օնէքսը պատասխանատվություն չի կրում այդ Բեռի համար, իսկ դրա վերադարձման, ոչնչացման կամ պահեստում պահպանության համար ամբողջական պատասխանատվություն կրում է Հաճախորդը։

  3․4 Բոլոր դեպքերում Օնէքսը չի փոխադրում զենք, զինամթերք, թանկարժեք մետաղների ձուլակտորներ կամ ջարդոն, արտարժույթ, վտանգավոր, պայթուցիկ կամ շուտ հրկիզվող նյութեր, բույսեր կամ կենդանիներ:

4. Բեռի փոխադրման կազմակերպում

  4.1 Բեռը Պահեստում ընդունելուց և գրանցելուց հետո Օնէքսը կազմակերպում է Բեռի փոխադրումը Հայաստանի Հանրապետություն:

  4.2 Բեռնափոխադրման տևողությունը արտասահմանյան պահեստում ընդունվելուց մինչև ՀՀ հասնելը կատարվում է ըստ ժամանակացույցի:

Երկիր Առաքման եղանակ Առաքման տևողություն
ԱՄՆ Օդային 4 - 8 աշխ. օր
ԱՄՆ Ծովային 3 ամիս
ՌՈՒՍԱՍՏԱՆ Օդային 2 - 5 աշխ. օր
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ Օդային 4 - 8 աշխ. օր
ՉԻՆԱՍՏԱՆ Օդային 4 - 8 աշխ. օր
ԴՈՒԲԱՅ Օդային 3 - 7 աշխ. օր

  4.3 Բեռնափոխադրման ժամկետը կարող է խախտվել՝ պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ, անհաղթահարելի ուժի գործողության հետ: Բեռնափոխադրման ժամկետի խախտման համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում Օնէքսը տրամադրում է միայն սեփական հայեցողությամբ՝ պայմանավորված ուշացման պատճառներով:

  4.4 Հաճախորդը համաձայն է, որ սույն Ընդհանուր պայմանների եւ դրույթների 4.3 կետով նախատեսված դեպքերում Բեռի ուշացման համար իրավունք ունի հատուցման դիմում ներկայացնել Օնէքսին, սակայն համաձայն է և ընդունում է, որ բոլոր դեպքերում մասնակի կամ ամբողջական հատուցման հարցը լուծվում է Օնէքսի հայեցողությամբ և Հաճախորդը պարտավորվում է ընդունել Օնէքսի համապատասխան որոշումը որպես վերջնական և չբողոքարկել այն:

  4.5 Ընդհանուր պայմանների եւ դրույթների 4.4 կետի Պահանջը Հաճախորդի կողմից խախտելու և Օնէքսի համապատասխան որոշումը բողոքարկելու դեպքում Հաճախորդը կրում է բողոքարկման ընթացքի ու արդյունքների հետ կապված Օնէքսի բոլոր ծախսերը՝ ներառյալ պետական տուրքեր, փաստաբանական և այլ ծախսեր:

5. Բեռի մասին տեղեկատվության հայտարարագրում

  5.1 Նախքան Բեռի Հայաստան հասնելը Հաճախորդը պարտավոր է Օնէքսի իր անձնական էջում հայտարարագրել Բեռի գնի (ինվոյսային արժեքի) մասին տեղեկությունը՝ ավտոմատիզացված կերպով մաքսային մարմիններին փոխանցելու համար:

  5.2 Այն դեպքերում, երբ Բեռի համար գին հայտարարագրված չէ, ապա մաքսային մարմինները իրավասու են օրենքով սահմանված կարգով որոշել Բեռի գինը:

6. Բեռի ժամանում

  6.1 Բեռը Հայաստանի Հանրապետություն հասնելուց հետո Օնէքսը այդ մասին ծանուցում է Հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով՝ հայտնելով ստացման ընթացակարգն ու ժամկետը:

  6.2 Ֆիզիկական անձանց բեռները դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում հասցեատերերին այն դեպքերում, եթե մաքսային մարմինների կողմից չեն առարկվում հայտարարագրված արժեքները, կամ բեռը չի հանդիսանում ֆիզիկական անձի կողմից ներմուծման համար արգելված ապրանքատեսակ։

  6.3 Իրավաբանական անձանց՝ ոչ ԵԱՏՄ երկրներից առաքվող բեռները Օնէքսի կողմից հանձնվում են պահպանության մաքսային տերմինալին եւ մաքսազերծման գործընթացն իրականացվում է Հաճախորդի կողմից։ ԵԱՏՄ երկրներից առաքման դեպքում, եթե առկա են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, Օնէքսի կողմից դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում Հաճախորդին։

7. Բեռի ստացման վայրը և կարգը

  7.1 Հաճախորդն իր հաշվի յուրաքանչյուր ստացողի համար կարող է ընտրել բեռի համար առավել հարմար պատվերի ստացման վայր՝ կայքում առաջարկվող հասցեներից։ Բեռը Հայաստան հասնելուն պես այն անվճար կտեղափոխվի պատվերի ստացման վայր և պատրաստ կլինի ստացման․ Երևանում՝ հաջորդ աշխատանքային օրը, ՀՀ Մարզերում եւ Արցախում՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։

  7․2 Հաճախորդը կամ հասցեատերը կարող է ստանալ բեռը սկսած այն պահից, երբ Հաճախորդի անձնական էջում պատվերի համապատասխան տողում նշված կլինի "Պատրաստ Է Ստացման" ։

  7․3 "Ցիտադել" պատվերի ստացման վայրում բեռները հանձնվում են ONEX SMART WALL-ի միջոցով: Անձնական էջում կամ բջջային հավելվածում սեղմելով «ՏԵՍՆԵԼ ԲԱՐԿՈԴԸ» կոճակը, հաճախորդը կստանա անհատական բարկոդ, որն անհրաժեշտ է սքանավորել ONEX SMART WALL-ում առաքանիները ստանալու համար: Նախքան սքանավորումը անհրաժեշտ է համալրել ONEX-ի հաշիվը առցանց կամ տերմինալի միջոցով։

  7․4 Հաճախորդը կամ նրա նշած հասցեատերը պարտավոր են ստանալ Բեռը Հայաստան հասնելուց հետո 180 օրվա ընթացքում։

8. Ծառայության գինը և վճարման կարգը

  8.1 Օնէքսի կողմից Հաճախորդին մատուցված Ծառայության գինը որոշվում է Բեռի փաստացի և/կամ ծավալային քաշով, որի դեպքում հիմք է ընդունվում առավելագույն քաշը: Սույն կանոնից բացառություն են կազմում ֆիզիկական անձանց համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Մեծ Բրիտանիայի Թագավորությունից դեպի Հայաստանի Հանրապետություն կատարվող օդային առաքումները, որոնց դեպքում գնի հաշվարկի համար հիմք է ընդունվում միայն փաստացի քաշը: Ինչպես նաև բացառություն են կազմում Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Հայաստանի Հանրապետություն կատարվող օդային առաքումները, եթե առաքանու կողմերի երկարությունների գումարը չի գերազանցում 150 սմ-ը:

  8.2 Ծավալային քաշը հաշվարկվում է միջազգայնորեն ընդունված հետևյալ բանաձևով՝ Երկարություն X Լայնություն X Բարձրություն / 6000 (սմ / կգ դեպքում): 

  8.3 Բեռնափոխադրման ծառայության գնացուցակ`

Երկիր Մինիմալ Ծավալային քաշ Սակագին (1կգ)
ԱՄՆ նոր հասցե 4.000 դր
3.000 դր
Երկարաժամկետ ակցիա
ԱՄՆ 4.000 դր
ԱՄՆ մինչև 10 կգ - 12.000 դր 1.200 դր
ՌՈՒՍԱՍՏԱՆ մինչև 1 կգ - 2.000 դր 2.000 դր
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ 4.000 դր
ՉԻՆԱՍՏԱՆ
եթե կողմերի գումարը < 150 սմ
4.000 դր
ԴՈՒԲԱՅ
եթե կողմերի գումարը < 150 սմ
4.000 դր
2.000 դր
Երկարաժամկետ ակցիա

  8․4 Ծառայության դիմաց վճարումը կատարվում է Օնէքսի կայքում Հաճախորդի անձնական հաշիվը լիցքավորելու և Օնէքսին վճարը փոխանցելու միջոցով: Վճարման եղանակներն են.

  ա/ Կանխիկ` «Առաքում Տուն» ծառայություն պատվիրելիս բեռն ընդունելու պահին,

  բ/ Բանկային փոխանցում՝ իրավաբանական անձանց համար,

  գ/ EasyPay վճարային տերմինալների միջոցով,

  դ/ Առցանց՝ Օնէքսի կայքում Հաճախորդի անձնական էջից:

9. «Առաքում տուն» ծառայություն

  9․1 Բեռը Հայաստան հասնելուց հետո Հաճախորդը Օնէքսի կայքի իր անձնական էջից կարող է պատվիրել “Առաքում Տուն” ծառայությունը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ողջ տարածքով:

  9․2 “Առաքում Տուն” ծառայության արժեքն է՝

  - Երեւանում՝ 500 դրամ

  - ՀՀ մարզերում՝ 700 դրամ

  - Արցախում՝ 1000 դրամ

10. Անվտանգության վճար

ՇՈՒՏՈՎ

11. Պատասխանատվություն

  11․1 Բեռի կորուստի կամ վնասման համար պատասխանատվությունը Օնէքսը կրում է սկսած այն պահից, երբ Արտասահմանյան պահեստը ընդունում է այն՝ սքանավորելով և նույնականացնելով բեռը:

  11.2 Կողմերը համաձայնում և ընդունում են, որ Ծառայության մատուցման ընթացքում Բեռի վնասման կամ կորստի համար Օնէքսը կրում է պատասխանատվություն Բեռի գնի (ինվոյսային արժեքի) չափով, սակայն ոչ ավելի, քան 20,000 (քսան հազար) ՀՀ դրամը:

  11.3 Այն դեպքերում, երբ Բեռի գինը (ինվոյսային արժեքը) կամ վնասվածքի վերականգնման գինը ավելին է քան 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ հատուցման չափը, Բեռի վնասվածքի կամ կորստի համար Հաճախորդը իրավունք ունի պահանջել և ստանալ Բեռի գնի (ինվոյսային արժեքի) կամ վնասվածքի վերականգման գնի լիարժեք փոխհատուցում բացառապես այն դեպքում, եթե սույն պայմանագրով սահմանված կարգով վճարել է Բեռի անվտանգության վճարը:

  11.4 Բոլոր դեպքերում Օնէքսը պատասխանատվություն չի կրում Բեռի որևէ թաքնված թերության կամ վնասվածքի համար, ինչպես նաև Բեռի արտաքին վնասվածքների համար, եթե բեռի փաթեթավորումը/արկղը/տուփը չի վնասվել Բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում կամ եթե փաթեթավորման/արկղի/տուփի վնասման ու բեռի արտաքին վնասվածքի միջև պատճառահետևանքային կապ առկա չէ:

  11.5 Հաճախորդը պարտավոր է ստանալ Հայաստան փոխադրված Բեռը, իսկ հրաժարվելու դեպքում Հաճախորդը պարտավոր է Օնէքսին մեկ շաբաթյա ժամկետում վճարել բեռնափոխադրման կազմակերպման արժեքն ամբողջությամբ:

  11.6 ONEX SMART WALL-ի միջոցով առաքանիները ստանալու համար հաճախորդին տրամադրված անհատական բարկոդի գաղտնիության պատասխանատվությունը կրում է Հաճախորդը:

12. Բոնուսներ և դրանց օգտագործման կարգը

  12․1 Բեռի առաքման դիմաց վճարված գումարի 5%-ը հաշվարկվում է որպես բոնուս եւ ավելանում ֆիզիկական անձ հանդիսացող Հաճախորդի բոնուսային հաշվին, որը կարող է օգտագործել հաջորդ անգամ Բեռի առաքման դիմաց վճարում կատարելիս:

  12․2 Օնէքսի կողմից կարող են տրամադրվել այլ բոնուսներ։

  12․3 Բոնուսը կիրառելու համար անհրաժեշտ է Օնէքսի կայքում Հաճախորդի անհատական էջում Բոնուսային հաշվից գումարը փոխանցել ընթացիկ հաշվին:

  12․4 Հաճախորդի կողմից սույն պայմանագիրը լուծելիս նրա կուտակած բոնուսները զրոյացվում են և չեն կարող օգտագործվել:

Թարմացված է՝ 12.12.18

Ստացի՛ր քո առաքման հասցեն հենց հիմա