Սև ուրբաթի մինչև 90% զեղչերն այստեղ են:

SMART ծառայություններ

Նախքան առաքանու ԱՄՆ կամ Չինաստանի պահեստ հասնելը դուք կարող եք պատվիրել հետևյալ SMART ծառայությունները

Լուսանկարել դրսից

1500 դր

Առաքանին կլուսանկարվի արտաքնապես և կտրամադրվի 2 լուսանկար: Այն կմնա պահեստում այնքան ժամանակ, մինչև Ձեր կողմից լրացուցիչ տրվի «Ուղարկել» կամ «Հետ ուղարկել» հրամանը:


Լուսանկարել ներսից

2000 դր

Առաքանին կբացվի, պատվերը կլուսանկարվի և կտրամադրվի 3 լուսանկար: Այն կմնա պահեստում այնքան ժամանակ, մինչև Ձեր կողմից լրացուցիչ տրվի «Ուղարկել» կամ «Հետ ուղարկել» հրամանը:


Կանգնեցնել

1000 դր

Առաքանին չի առաքվի Հայաստան այնքան ժամանակ, մինչև Ձեր կողմից լրացուցիչ տրվի «Ուղարկել» կամ «Հետ ուղարկել» հրամանը:


Ստուգել պատվերը

5000 դր

Կկատարվի առաքանու վիզուալ ստուգում Ձեր կողմից նշված մեկնաբանության հիման վրա, օրինակ՝ առաքանու մոդելի, չափսի, գույնի և այլ պարամետրերի ստուգում: Առաքանին կմնա պահեստում այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր կողմից չի տրվել «Ուղարկել» կամ «Հետ ուղարկել» հրամաններից որևէ մեկը:

Ուշադրություն
Ծառայությունը չի ներառում առաքանիների գործարանային տուփերի բացում, ինչպես նաև ցանկացած տեսակի տեխնիկայի աշխատանքի ստուգում:


Չվերափաթեթավորել

ԱՆՎՃԱՐ

Առաքանին չի վերափաթեթավորվի և կուղարկվի Հայաստան իր գործարանային տուփով:

Առաքման արժեքը հաշվարկվելիս դիտարկվելու է բեռի փաստացի և ծավալային քաշերից առավելագույնը

Ծավալային քաշի հաշվարկի միջազգային բանաձևն է՝(Երկարություն X Լայնություն X Բարձրություն) / 5000(սմ/կգ)


Հավելյալ փաթեթավորում

2000 դր

Առավել հուսալի առաքումն ապահովելու նպատակով առաքանին հավելյալ կփաթեթավորվի:


Փոխել ստացողին

1000 դր

Առաքանին կուղարկվի Հայաստան ձեր կողմից փոփոխված ստացողի անունով:


Բաժանել մասերի

1000 դր

Առաքանին կբացվի, պարունակությունը կբաժանվի մասերի՝ համաձայն Ձեր մեկնաբանության, և յուրաքանչյուր մաս առանձին կփաթեթավորվի:

Ծառայության կատարումից հետո առաքանիները նոր բեռնակրման համարներով և նշված ստացողներով կերևան Ձեր անձնական էջի «Պատվերներ» բաժնում, այնուհետև՝ Ձեր կողմից տրված «Ուղարկել» հրամանից հետո, կուղարկվեն Հայաստան:

Յուրաքանչյուր մասի բաժանման արժեքը կազմում է 1000դր:

ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Ձեր անձնական էջի «Պատվերներ» բաժնի «Պատվիրված է» ենթաբաժնում անհրաժեշտ է ավելացնել
սպասվող առաքանու տվյալները և նոր ստեղծված առաքանու համար ընտրել համապատասխան ծառայությունը

ONEX SMART SERVICES

Ներբեռնե՛ք մեր հավելվածը

Onex Mobile App Onex Mobile App Onex Chrome Extension

Հետևեք մեզ

Onex Facebook Onex Instagram Onex Telegram Onex YouTube Onex LinkedIn Onex TikTok