ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Պայմանագրի կողմերն են`
<<ՕՆԷՔՍ>> ՍՊԸ , այսուհետ բեռնափոխադրող: ՀՎՀՀ՝ 02640135, Վեբ կայք` www.onex.am, Հասցե` Ցիտադել Բիզնես Կենտրոն (Տերյան 105/1), 1-ին հարկ, Հեռախոսահամար`(060) 750350
Հաճախորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օգտվում է <<ՕՆԷՔՍ>> ՍՊԸ-ի կողմից տրամադրված բեռնափոխադրման ծառայությունից:
1. Պայմանագրի Առարկան
1.1. Պայմանագրի առարկան է հանդիսանում հաճախորդի կողմից առցանց պատվիրված ապրանքների կամ հանձնած ծանրոցների բեռնափոխադրումը <<ՕՆԷՔՍ>> ՍՊԸ-ի կողմից տրամադրվող պահեստից դեպի Հայաստան: Բեռնափոխադրումը կատարվում է բեռնափոխադրողի կողմից հաճախորդի ծախսերով:
1.2. <<ՕՆԷՔՍ>> ՍՊԸ-ի կողմից տրամադրած ծառայությունների համար գրանցվելն անվճար է: Հաճախորդը կարող է գրանցվել օնլայն www.onex.am կայքում: Ծառայության պայմանները հասանելի են հասարակության համար: ՍՊԸ-ի ծառայություններից օգտվելը նշանակում է, որ հաճախորդը կարդացել է սույն պայմանագիրը և համաձայնվել օգտվելու պայմաններին:
2. Բեռնափոխադրման արժեքը և վճարման ընթացակարգը
2.1. Բեռնափոխադրման արժեքը կախված է բեռի փաստացի և ծավալային քաշից, որոնցից հաշվի է առնվում առավելագույնը (բացառությամբ ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից օդային առաքումների՝ այդ դեպքում հաշվարկվում է միայն իրական քաշը):
Ծավալային քաշի հաշվարկի միջազգային բանաձևն է` Երկարություն X Լայնություն X Բարձրություն / 6000 (սմ և կգ դեպքում):
Առցանց գնումների դեպքում՝
ԱՄՆ
մինչեւ 10կգ քաշով առաքանու համար - 4000 դր/1կգ,
10 կգ և ավելի քաշով առաքանու համար - 3500 դր/1կգ,
7 աշխ օր (օդային առաքում), չկան մինիմալներ, կլորացվում է 100 գր ճշտությամբ դեպի վերեւ
ԱՄՆ
1 կգ - 1200 դր
2.5 ամիս (ծովային առաքում), նվազագույնը մինչև 10կգ՝ 12000 դրամ
ՌԴ
1կգ՝ 2000 դրամ (օդային առաքում), 3 աշխատանքային օր, Նվազագույնը մինչև 1կգ՝ 2000 դրամ
1կգ՝ 1000 դրամ (վերգետնյա առաքում), 10 աշխատանքային օր, Նվազագույնը մինչև 10կգ՝ 10000 դրամ
Մեծ Բրիտանիա
1կգ՝ 6000 դրամ (օդային առաքում), 7 աշխատանքային օր, չկան մինիմալներ, կլորացվում է 100 գր ճշտությամբ դեպի վերեւ
Հաճախորդի կողմից ծանրոցի հանձման դեպքում՝
ԱՄՆ
1կգ՝ $10 (օդային առաքում), 7 աշխատանքային օր, Նվազագույնը մինչև 2 կգ՝ $20
ԱՄՆ
1կգ՝ $2.5 (ծովային առաքում), 2.5 ամիս, Նվազագույնը մինչև 2 կգ՝ $20
ՌԴ
1կգ՝ $4 (օդային առաքում), 3 աշխատանքային օր, Նվազագույնը մինչև 2 կգ՝ $8
1կգ՝ $2 (վերգետնյա առաքում), 10 աշխատանքային օր, Նվազագույնը մինչև 10 կգ՝ $20
Մեծ Բրիտանիա
1կգ՝ $10 (օդային առաքում), 7 աշխատանքային օր, Նվազագույնը մինչև 2 կգ՝ $20
* Pick-up ծառայության դեպքում ավելանում է տվյալ երկրի տարածքում առաքման գինը
2.2. Առցանց գնումների դեպքում վճարումը կատարվում է հաճախորդի կողմից Երևանում ապրանքը ընդունելու ժամանակ, իսկ ծանրոցներ ուղարկելու դեպքում՝ պահեստում, բեռնափոխադրողի գործընկեր կազմակերպությանը։
3. Հաճախորդը Պարտավորվում է
3.1. Տրամադրել հավաստի տեղեկատվություն բեռը Երևանում ստացող անձի վերաբերյալ:
3.2. Ժամանակին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատվիրված ապրանքի վերաբերյալ:
3.3. Կանխավ տեղեկացնել բեռնափոխադրողին վտանգավոր ապրանքների առկայության մասին: Հակառակ դեպքում այդ իրերի Հայաստան չհասնելու կամ վնասվելու համար բեռնափոխադրողը պատասխանատվություն չի կրում:
3.4. Պատվիրված ապրանքը ՀՀ հասնելու մասին տեղեկացվելուց հետո հաճախորդը պարտավորվում է բեռնափոխադրման դիմաց վճարումը կատարել 30 օրվա ընթացքում: Ուշացված յուրաքանչյուր օրվա դիմաց հաշվարկվում է տույժ 1000 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար:
3.5. Եթե ապրանքը ենթակա է մաքսազերծման, ապա Հաճախորդը ինքն է պատասխանատու մաքսազերծումը կատարելու համար
4. Պատվերը Ստանալու Ընթացակարգը
4.1. Բեռը Երևան հասնելուն պես այն ստացող անձը կտեղեկացվի հեռախոսազանգի կամ էլ նամակի միջոցով, որից հետո կարող է մոտենալ Բեռնափոխադրողի գրասենյակ այն ստանալու համար կամ պատվիրել դեպի տուն առաքում ծառայությունը, որի արժեքն է 500 դրամ մինչև 10 կգ և անվճար՝ ավել քաշի դեպքում: Պատվերը ստանալուց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
5. Արգելված ապրանքներ
5.1. ՀՀ ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը տեսնելու համար ծանոթացեք Ֆիզիկական Անձանց Կողմից Ապրանքների Տեղափոխման Սահմանափակումների Մասին ԵՏՄ Համաձայնագրին: Եթե հաճախորդի պատվերը արգելված է ներմուծել ՀՀ, բեռնափոխադրողը պարտավորված չէ հասցնել այն Հայաստան և պատասխանատվություն չի կրում այդ ապրանքի բռնագրավման համար:
5.2. Եթե հաճախորդը տվյալ երկրի օրենքով արգելված ապրանք է ուղարկում պահեստի հասցեին, բեռնափոխադրողը պատասխանատվություն չի կրում այն մատակարարողին ետ վերադարձնելու համար:
6. Տարատեսակ Կանոններ և Սահմանափակումներ
6.1. Օնէքս ՍՊԸ-ի վեբ կայքում ներկայացված ողջ տեղեկությունն ու պայմանները համապատասխանում են իրականությանը և սույն պայմանագրի անբաժանելի մասն են կազմում: <<Համաձայն եմ>> կոճակը սեղմելուն պես հաճախորդը համաձայնվում է սույն Պայմանագրում նշված բոլոր կետերի հետ:
6.2. Եթե հաճախորդը Օնէքս ՍՊԸ-ի կողմից տրամադրված իր անհատական հասցեն սխալ է մուտքագրել առցանց գնում կատարելիս կամ ծանրոց ուղարկելիս, ապա բեռնափոխադրողը որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում:
6.3. Բեռնափոխադրողը պատասխանատվություն է կրում միայն այն ծառայությունների համար, որոնք նշված են Օնէքս ՍՊԸ-ի վեբ կայքում:
6.4. Բեռնափոխադրողը իրավունք ունի ձայնագրել հաճախորդի հետ շփումը, օգտվելով տարատեսակ ձայնային, տեսային և համացանցային սարքավորումներից, ինչպես օրինակ` պահպանված նամակագրություն կամ ձայնագրված հեռախոսազրույց, որոնք բեռնափոխադրողը իրավունք ունի օգտագործել դատային վարույթների դեպքում:
6.5. Հաճախորդը համաձայնվում է, որ փաստաթղթային ամբողջ տեղեկատվությունը (նույնականացման քարտ, անձնագիր, վճարման կտրոն և այլն) համապատասխանում է իրականությանը և կրում է ամբողջ պատասխանատվությունը դրա ճշգրիտ լինելու համար:
6.6. Հաճախորդի անձնական տեղեկությունները գաղտնի են: Բեռնափոխադրողը չի տրամադրի այն երրորդ կողմին, առանց հաճախորդի թույլտվության:
6.7. Բեռնափոխադրողը իրավունք ունի փոփոխել պայմանները հաճախորդին տեղեկացնելուց հետո, սակայն անկախ իր համաձայնությունից:
7. Ֆորսմաժոր
7.1. Բեռնափոխադրողը պատասխանատվություն չի կրում ֆորսմաժորային դեպքերի պատճառով (եղանակային պայմաններ, ավիաընկերության կողմից փոփոխություններ օրակարգում) թռիչքի ուշացման համար:
Թարմացված է՝ 01.04.18